
Վիլաշ-Բոաշը հանդիպել է Բարսելոնայի ղեկավարության հետ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Պորտուգալացի մասնագետը ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը (0:3): Աղբյուրի տվյալներով` Վիլաշ-Բոաշը կատալոնական ակումբի ղեկավարության հետ քննարկել է մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության հնարավորությունը: «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում Տիտո Վիլանովային փոխարինելու մասին խոսք չի եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Տիտո Վիլանովան կշարունակի աշխատանքը նաև հաջորդ մրցաշրջանում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը