Բաժիններ՝

Բուլղարական ակումբի երկրպագուները հենց խաղադաշտում հուղարկավորություն են արել

Սոֆիայի ԲԿՄԱ-ի «Բոլգարսկա արմիա» մարզադաշտում ակումբի երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել Titan ընկերության դեմ, որը վերջին 5 տարիներին համարվում է ԲԿՄԱ-ի սեփականատերը։

Երկրպագուները դժգոհություն են հայտնել թիմի ցուցադրած արդյունքներից՝ մարզադաշտում հոր փորելով և դրանում դագաղ, խաչ ու գրություն տեղադրելով՝ «5 տարին բավական է։ Titan-ը խայտառակություն է»։

Հավելենք, որ սոֆիական ակումբն ընթացիկ մրցաշրջանում 24 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս