
Քաղաքապետին ինչ ասել են, այն էլ արել է. մամուլ

«Քաղաքական մենաշնորհը պատուհաս է դարձել մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Մայիսի 5-ին մենք հնարավորություն ունենք դա ինչ-որ տեղ ջարդելու։ Երևանի քաղաքապետն օրենքով և Սահմանադրությամբ այնպիսի լիազորություններ ունի, որ կարող է իրական հակակշիռ լինել իշխանություններին։
Առ այսօր դա չի երևացել, քանի որ նույն թիմից է եղել և ինչ ասել են, այն արել է։ Մենք անկախությունը պահելու ենք, չենք ենթարկվելու վարչապետի տնտեսական քաղաքականաթյանը և քաղաքում նաև մեր տնտեսական քաղաքականաթյամբ, կառավարման գաղափարախոսությամբ իսկական հակակշիռ ենք լինելու»,- ԲՀԿ-ի քաղաքական թիմի և Գագիկ Ծաոակյանի անունից խոստացավ Վարդան Օսկանյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը։