
Վերջնական ցուցակները հրապարակելիս` մահացածի տվյալները առկա չեն լինի ընտրացուցակում

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոց տուն 67 հասցեի բնակիչ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է, սակայն վերջինիս անունը առկա է ընտրացուցակում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է 26.04.2013 թ.: Վերջինիս անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստրի համակարգում և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ներդրված նոր ավտոմատացված համակարգի միջոցով ՔԿԱԳ մարմնի կողմից Երևան քաղաքի Արագածի տուն 67 հասցեի հաշվառումից հանվել է 27.04.2013 թ.-ին` Երևանի ավագանու նախնական ընտրացուցակները հրապարակելուց հետո (նախնական ցուցակները հրապարակվել են 27.03.2013 թ.-ին):
Վերջնական ցուցակները հրապարակելիս` Զ. Բարեղամյանի տվյալները առկա չեն լինի ընտրացուցակում:
ՀՀ ոստիկանություն