«Այո, կա ՀԱԿ-Ժառանգություն լարվածություն»

Վերջին շրջանում ՀԱԿ-Ժառանգություն հարաբերությունները դարձյալ սրվել են, փոխադարձ մեղադրանքները սոցիալական ցանցերից տեղափոխվում են նաև լրատվական դաշտ: Ինչո՞վ է պայմանավորված երկու կուսակցությունների միջև առկա հարաբերությունների լարվածությունը, galatv.am-ի լրագրողը զրուցել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

Կա՞ արդյոք լարվածություն հարցին վերջինս պատասխանել է. «Իհարկե կա, և դա ակնհայտ է: 2009 թվականից է դա սկսվել ոչ մեր պատճառով, մինչև հիմա էլ տեսնում ենք, որ իրենց լրատվամիջոցներով անընդհատ մեր վրա ցեխ է շպրտվում: 2009 թվականի ավագանու ընտրություններից սկսվեց դա, երբ իրենք կարծեցին, որ Ժառանգությունը իրենց համար խոչընդոտ է ընդդիմադիր դաշտում՝ մոնոպոլիա ձևավորելու համար, իրենք երևի այն կառուցվածքին էին կողմ, որ մի մոնոպոլիա պետք է լինի իշխանությունում, մի մոնոպոլիա՝ ընդդիմադիր դաշտում»:

Ըստ Ժառանգության փոխնախագահի՝ իրենք դեմ են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մոնոպոլիաներին:

«Եթե ընդդիմադիր ուժերը քայլ են անում, ապա մենք միայն ուրախանում և զորակցում ենք, որովհետև ի տարբերություն ՀԱԿ-ի մենք միշտ մտածել ենք, որ որքան ուժեղ է ընդդիմադիր մի ուժ, այնքան ուժեղ ենք մենք: Ընդդիմադիր դաշտը ուժեղանալով բնականաբար նաև մեզ է բաժին հասնում: Ցավոք սրտի, իրենք այլ գործընթացի և աշխատաոճի կողմնակից են, և այդ լարվածությունը ակնհայտ»,- նշել է Մարտիրոսյանը: Վերջինս, սակայն, ընդգծել է, որ Ժառանգություն կուսակցությունը հիմա էլ կողմ է համագործակցության:

Տեսանյութեր

Լրահոս