Լոլիկի առողջարար հատկությունները
Լոլիկի առողջարար հատկություններն ընդգրկում են լավ տեսողությունը, աղիների առողջությունը, նորմալ ճնշումը, շաքարախտի բուժումը, մաշկային խնդիրներից ազատվելը և միզուղիների ինֆեկցիաների դեմ պայքարելը: Լոլիկը, որը համարվում է և՛ միրգ, և՛ բանջարեղեն, աշխարհի բոլոր խոհանոցների անբաժանելի մասն է կազմում: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Լոլիկը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ունի պաշտպանական մեխանիզմ սրտանոթային հիվանդությունների դեմ:
Հակաօքսիդանտների մեծ աղբյուր
Լոլիկը պարունակում է լիկոպին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալները: Հետազոտությունները պարզել են, որ լիկոպինը պայքարում է շագանակագեղձի, ուղիղ աղիի, ստամոքսի, արգանդի վզիկի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի դեմ: Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների՝ այս հակաօքսիդանտը պաշտպանում է նաև կրծքի և բերանի քաղցկեղից:
Վիտամինների և հանքանյութերի աղբյուր
Մեկ լոլիկը պարունակում է 40% վիտամին C, որը բնական հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ: Լոլիկը պարունակում է նաև վիտամին A, կալիում և երկաթ: Կալիումը շատ կարևոր հանքանյութ է, որն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը, իսկ երկաթը կարևոր է արյան նորմալ շրջանառության համար: Լոլիկի մեջ առկա վիտամին K-ն արյունահոսությունների ժամանակ նպաստում է արյան արագ մակարդվելուն:
Բարելավում է տեսողությունը
Առողջ աչքերի համար շատ կարևոր է օրգանիզմում վիտամին A-ի առկայությունը: Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը բարելավում է տեսողությունը, կանխում է հավկուրությունը և մակուլադեգեներացիան:
Աղիների առողջություն
Լոլիկն ապահովում է մարսողական համակարգի առողջությունը` կանխելով փորկապությունը և աղիների թուլությունը: Այն նաև հեռու է պահում դեղնախտից և հեռացնում է տոքսինները մեր օրգանիզմից:
Կարգավորում է բարձր ճնշումը
Լոլիկը հիանալի բնական դեղամիջոց է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են բարձր ճնշումից:
Եթե օրական սննդակարգում ընդգրկեք լոլիկ, ապա կիջեցնեք բարձր ճնշումը, և ձեր առողջական վիճակը կկարգավորվի:
Առողջ մաշկ
Լոլիկն ապահովում է ատամների, ոսկորների, մազերի և մաշկի առողջությունը: Հայտնի է, որ լոլիկի հյութը բուժում է արևի այրվածքները: Լոլիկի ամենօրյա օգտագործումը պաշտպանում է մաշկը արևի ուլտրամանուշակագույն կործանարար ազդեցությունից: Ի հավելումն այս ամենի՝ լոլիկն ունի նաև հակածերացման հատկություններ:
Բուժում է շաքարախտի երկրորդ տեսակը
Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետազոտությունները պարզել են, որ լոլիկը վերացնում է շաքարախտի երկրորդ տեսակի թթվածնային սթրեսը:
Լուծում է լեղապարկի քարերը
Լոլիկը բարենպաստ ազդեցություն է թողնում լեղապարկի առողջության վրա: Այն լուծում է լեղապարկի քարերը:
Կանխում է միզուղիների տրակտի ինֆեկցիաները
Լոլիկի ամենօրյա օգտագործումը կանխում է միզուղիների տրակտի ինֆեկցիաները և հեռու է պահում միզապարկի քացկեղից:
Պայքարում է ծխախոտի ծխի ազդեցության դեմ
Լոլիկի մեջ առկա երկու կարևոր բաղադրիչները` coumaric acid-ը և chlorogenic acid-ը, պայքարում են ծխախոտի ծխի հետևանքով օրգանիզմի մեջ արտադրվող քաղցկեղածին նիտրոսամինների դեմ:
Կրճատում է խոլեստերինը և պաշտպանում է սիրտը
Լոլիկի մեջ առկա լիկոպինը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից: Լոլիկի կանոնավոր օգտագործումն իջեցնում է LDL խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ: Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառը խոլեստերինի և տրիգլիցերիդների առկայությունն է, որի հետևանքով էլ ճարպերը կուտակվում և խցանվում են արյունատար անոթներում: