Ստեփան Սաֆարյանը «բարևեց» նույնիսկ ավտոբուսի ուղևորներին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Բարև, Երևան» դաշինքը, որը կազմված է «Ժառանգություն» և մի քանի այլ կուսակցությունների միասնությամբ, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` հերթական քարոզարշավային օրն անցկացրեց Էրեբունի վարչական շրջանում:

Բնականաբար, «Բարև, Երևանի» ներկայացուցիչները, հավատարիմ մնալով «բարևարշավի» ոգուն, ողջունում էին իրենց հանդիպած բոլոր երևանցիներին և նրանց հանձնում «Բարև, Երևանի» քարոզչանյութերը: «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով դաշինքի ցուցակի 4-րդ համարն է, այդ նպատակով չխորշեց նույնիսկ քաղաքային տրանսպորտ մտնելուց:

 Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930