Էրեբունցիները դժգոհում էին Տարոն Մարգարյանից. «Թող քիչ ասֆալտ անի, բայց՝ որակով»

Էրեբունի վարչական շրջանում՝ Նոր Արեշում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ բնակիչները «Օրինաց երկիր» կուսակցության  ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին  դժգոհեցին փողոցային լուսավորության բացակայությունից, ասֆալտի որակից: Բնակիչներրից մեկը բողոքեց նաև ոռոգման ջրի բացակայությունից:

Բնակչի խոսքով՝ նախկինում իրենց մոտ եղել է ոռոգման ջուր և մշակելով իրենց փոքրիկ հողատարածքը՝ շուկայից կանաչի չէին գնում: Արմեն Երիցյանը խոստացավ  բաձրացրած բոլոր խնդիրներին անդրադառնալ:

Բնակիչներից մեկ էլ ասաց, թե Տարոն Մարգարյանը ասֆալտապատեց փողոցները, սակայն մի քանի ամիս անց՝ ասֆալտը քանդվեց: «Թող քիչ անի, բայց՝ որակով»,- բողոքեց բնակիչը: Արմեն Երիցյանն այսպես արձագանքեց. «Մենք կանենք շատ և որակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930