Բաժիններ՝

Այսօր տեղի է ունեցել «Շեկոյի» հուղարկավորությունը

henaran.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիում տեղի է ունեցել ապրիլի 23-ին հայտնի կրակոցներից սպանված Արտյոմ Կարապետյանի` «Շեկոյի» հուղարկավորությունը:

Կայքի աղբյուրների փոխանցմամբ` հոգեհանգստի և հուղարկավորության  ողջ արարողությունը իր վրա է վերցրել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Որոշ լուրերի համաձայն, «Շեկոն»  պատգամավորի թիկնապահն էր: Ա. Կարապետյանը 37 տարեկան էր, ունի 2 երեխա:

Ըստ կայքի՝ հուղարկավորությանը հայտնի դեմքեր չեն եղել: Մինչդեռ երեկ`  հոգեհանգստին մասնակցել են ԲՀԿ-ական պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը` «Կարամելի Հարութը»,  Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովը», Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930