Վարդան Օսկանյանը Գյումրիի կրակոցների մասին ինֆորմացիային չի տիրապետո՞ւմ

Այսօր Գյումրիում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանից: Վարդան Օսկանյանը, սակայն, լսելով միայն մեր հարցի՝ «Գյումրիում կրակոցներ են եղել…» հատվածը, արձագանքեց, թե չի «տիրապետում ինֆորմացիային»:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ կրակոցների արդյունքում վիրավորված «Քավոր Հարութը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ բարեկամական կապեր ունի:

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունից հայտնում են նաև, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930