
Ոստիկանություն բերման ենթարկեցին Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիից հայտնեց, որ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ և՛ Գյումրիում, և՛ հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը: