Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթը ԵԽ ԽՎ-ում. «Մենք շատ լավ գիտենք` ինչ է տեղի ունեցել Հայաստանում»

Այսօր ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը՝ հայտարարելով.

«Մենք հատկապես հետաքրքրված ենք Հայաստանում տեղի ունեցող ընտրություններում, քանի որ Հայաստանը մեր հարևան երկիրն է»:

Խոսելով եվրոպացի պատգամավորների ելույթների մասին` ադրբեջանցի պատվիրակը կարծիք հայտնեց, որ դրանցում չափից ավելի դրական գնահատականներ կային ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:

«Բայց մենք շատ լավ գիտենք` ինչ է տեղի ունեցել Հայաստանում»,- նշեց Սամեդ Սեիդովը:

«Զեկույցում մենք կարող ենք գտնել «արդար ընտրություններ», «մրցակցություն» արտահայտությունները: Արդար ընտրություններ այն պայմաններում, երբ ընտրողների ցուցակը բացարձակապես չի՞ արտահայտում իրականությունը, առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատությամբ, երբ 10-20 հոգի սպանվեցի՞ն, սա՞ է առաջընթացը»,- հայտարարեց ադրբեջանցի պատգամավորը: Սեյիդովը նշեց, որ եվրոպացի դիտորդների գնահատականն արդար չէ:

«Մենք չենք խնդրում դատապարտել Հայաստանին, մենք խնդրում ենք լինել օբյեկտիվ և բացել ձեր աչքերը»,- ասաց Ս.Սեիդովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930