Քննիչը դաժան ծեծի է ենթարկել կասկածյալին ու ծակծկել թևերը
Այսօր shamshyan.com-ի հետ կապ զրույցում «Մարդ և օրենք» իրավաբանական կենտրոնի տնօրեն, Փաստաբանների պալատի փաստաբան, (Արտոնագիր 1186) Մկրտիչ Դավթյանը տեղեկացրել է, որ ապրիլի 18-ից հանդիսանում է քաղաքացիներ Փիլոյան Ռոբերտի և Առաքելյան Գագիկի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստաբանը:
Վերջիններս մեղադրվում են Նորապատ գյուղում այրելու միջոցով խոշոր չափի գույքային վնաս հասցնելու մեջ` ազգությամբ եզդի Խուդոյան Սիաբադին: Խոշոր նյութական վնասի գույք են հանդիսանում Խուդոյանին պատկանող դեզն ու ծղոտը, մեղադրյալները կասկածվում են նաև գետինն ու շան մազածածկույթը այրելու մեջ:
Ծանոթանալով դեպքի մանրամասներին փաստաբանը պարզել է, որ հայցվորին նյութական վնաս չի պատճառվել, քանի որ այրվել է թափելու ենթակա ծղոտը: Փաստաբանը դատարանից ու քննիչից պահանջել է իր պաշտպանների մեղքը ապացուցող փաստեր ներկայացնել:
Պարզվել է, որ քննիչի ունեցած միակ ապացույցը մեղադրյալների մեքենայի մեջ գտնվող բենզինի դատարկ շշերն են եղել և հարևաններից մեկի տան մոտ տեղադրված վերահսկող տեսախցիկի կողմից կատարված տեսագրումը, որտեղ ֆիքսվել է մեղադրյալների անցնող ավտոմեքենան ու համարանիշները:
Ներկա պահին հոգեկան ծանր ապրումների պատճառով Գագիկ Առաքելյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը ապրիլի 17-ին Փիլոյան Ռոբերտին տարել է թմրադեղերի օգտագործման համար փորձաքննության:
Այստեղ քննիչը գումար է պահանջել Փիլոյանից, այնուհետև՝ 15 րոպե շարունակ դաժան ծեծի ենթարկել, ու ատամ մաքրիչով ծակել վերջինիս թևերը` թմրամոլի տպավորություն ստեղծելու համար:
Երբ փաստաբան Մ. Դավթյանը ապրիլի 18-ին ստանձնել է Առաքելյանի ու Փիլոյանի պաշտպանելու գործը, Փիլոյանի թևերը կապտուկներով ծածկված են եղել:
Դատարանը մեղավոր է ճանաչել Մ. Դավթյանի պաշտպաններին՝ Փիլոյան Ռոբերտին և Առաքելյան Գագիկին՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով անազատության մասին որոշումը:
Այժմ փաստաբան Մ. Դավթյանը մտադիր է դիմել է վերաքննիչ դատարան ու հայց ներկայացրել քննիչի դեմ: