Բաժիններ՝

Արթուրը խաղից հետո ասաց, որ ես լավ եմ խաղացել. Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում «Գովերլայի» նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։ Այդ մասին տեղեկանում ենք ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունից։

Գևորգ, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Թվաց, թե այս խաղը «Մետալուրգի» համար բարդ ստացվեց։

– Այո, սկզբում մեր խաղն այնքան էլ չէր ստացվում։ Չգիտեմ, պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ։ Մոտավորապես 20-30 րոպե անց մարզիչները փոփոխություն մտցրին խաղի մեջ, տղաները խաղադաշտում վերադասավորվեցին։ Կարծում եմ՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց լավ ընթանալ մեզ համար, և, ի վերջո, մեզ հաջողվեց դրական արդյունք գրանցել։

Ի՞նչ խնդիր էր քո առաջ դրել Յուրի Վիլևիչը, երբ քեզ խաղադաշտ մտցրեց։

– Ինձնից պահանջվում էր փակել աջ եզրը և հնարավորության դեպքում ես պետք է արագ հակագրոհեի։

Կարո՞ղ ենք ասել, որ սա «Մետալուրգի» համար գարնան ամենադժվար հաղթանակն էր։

– Այո, հենց այդպես է։ Թեև դուք գիտեք, որ մեզ համար այս պահին կարևորն արդյունքն է։ Այս հաղթանակը չափազանց կարևոր էր։ Ոչ բոլոր հանդիպումներն են ստացվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։

Այսօր Կառլենը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ դու փոխարինման մտար։ Ուզում ենք, որ դուք ավելի շատ խաղաժամանակ ստանաք խաղադաշտում։

– Ես նույնպես դա ուզում եմ։ Կարծում եմ՝ նորմալ խաղացինք։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Ի՞նչ ասաց քեզ Արթուր Եդիգարյանը («Գովերլա»խմբ.) մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո։

– Նա շնորհավորեց ինձ, ասաց, որ լավ եմ խաղացել։ Միմյանց հաջողություն մաղթեցինք։ Այսքան բան։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս