
Խոշոր ավտովթար՝ Երևանում. փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել վիրավորներին (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոցի թունել տանող ճանապարհահատվածում՝ Երևանի պետական և Տնտեսագիտական համալսարանները բաժանող հատվածում, բախվել են BMW մակնիշի 34 TO 247 համարանիշի և Toyota մակնիշի 34 SD 304 համարանիշի ավտոմենքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն բախվել է բետոնի սյանը, 5 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
BMW-ի միջից վարորդին և վիրավորներին դուրս են հանել քաղաքացիները՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցներով, որոնք հատուկ տեխնիկայի օգնությամբ և մեծ դժվարությամբ կարողացան մասնատել ավետոմեքենան, ինչից հետո միայն հնարավոր եղավ վիրավորներին տեղափոխել շտապօգնության մեքենաներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: