
Արտաշատում բախվել են BMW-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-Մխչյան փողոցների խաչմերուկում բախվել են Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 44-ամյա Արմենակ Մալխասյանի վարած BMW 520 մակնիշի 18 ՕՍ 520 համարանիշի և Արտաշատ քաղաքի Սամվել Հակոբյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վահե Հարությունյանի վարած Nissan Sunny մակնիշի 16 ԼԼ 996 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, 43-ամյա Հասմիկ Մալխասյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: