ԱԺ պատգամավորն ու ավագանու թեկնածուն մոտ 51 միլիոն դրամանոց ժամացույց ունի

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն ԱրսենյանըԵրևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարն է:

Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրության ժամանակ նա միակ պատգամավորն էր, որ «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու սեփական ինքնաթիռ էր հայտարարագրել: Սակայն հետագայում երկու ինքնաթիռներն էլ Գուրգեն Արսենյանը նվիրել է ԼՂՀ կառավարությանը:

Որպես ավագանու թեկնածու Գուրգեն Արսենյանը պակաս կարողության տեր չէ և ինքնաթիռների բացակայությունն ամենևին չեն անդրադարձել նրա եկամուտների ու գույքի վրա:

Այս ընտրություններին Գուրգեր Արսենյանը հայտարարագրել է 5 շենք և շինություն Երևան, իսկ մեկը` Թբիլիսի քաղաքներում: Երևանում նա ունի 3 միավոր հողատարածք, մեկ միավոր հողատարած` Գյումրիում, իսկ Արմավիրում` 4 միավոր: Այս մասին հաղորդում է hetq.am կայքը:

Ավագանու թեկնածուն ունի «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» և «Տոյոտա Պրադո» մակնիշի 3 ավտոմեքենա:

Նշված անշարժ և շարժական գույքն ավագանու թեկնածուին պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:

Պարզվում է ՝Գուրգեն Արսենյանը թանկարժեք ժամացույցների սիրահար է: Նա ունի 51 միլիոն 300 հազար դրամ արժողության «Բրեգետ» ժամացույց, ինչպես նաև 38 հազար 500 դոլար արժողության բժշկական սարքավորումներ:

Ինչ վերաբերում է Գուրգեն Արսենյանի եկամուտներին, ապա նա ամենևին էլ աշխատավարձի հույսին չէ:

2012թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ավագանու թեկնածուն ստացել է մեծ եկամուտներ:

Աշխատավարձ Ազգային ժողով 2.269.740 դրամ
Շահաբաժին «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ 430.900.000 դրամ
Շահաբաժին «Յունիքորն գրուպ» ՓԲԸ 12.418.370 դրամ
Վարձավճար «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ 14.040.000 դրամ
Վարձավճար «Յունիքորն գրուպ» ՓԲԸ 2.160.000 դրամ
Վարձավճար «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ 1.080.000 դրամ
Փոխառություն «Ամերիաբանկ» ՓԲԸ 102.530 ԱՄՆ դոլար
Փոխառություն «Կոնվերսբանկ» ՓԲԸ 25.700 ԱՄՆ դոլար
Տոկոսներ «Ամերիաբանկ» ՓԲԸ 30.037.346 դրամ

 

Մարտի 16-ի դրությամբ Գուրգեն Արսենյանն ունեցել է մոտ 402 միլիոն 521 հազար դրամ, 5 միլիոն 968 հազար 386 դոլար եւ 20 հազար 136 եվրո:

Ավագանու թեկնածուն արժեթղթեր եւ այլ ներդրումներ ունի 10 ընկերություններում:

«ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ բաժնետոմս 100%
«Յունիքորն թրեյդ» ՓԲԸ բաժնետոմս 100%
«Յունիքորն գրուպ» ՓԲԸ բաժնետոմս 50%
«Բիզնես Սթայլ» ՍՊԸ փայ 20%
«Յունիքորն փրինթ» ՓԲԸ բաժնետոմս 50%
«Յունիքորն ֆլորա» ՓԲԸ բաժնետոմս 50%
«Յունիքորն թեքնոլոջի» ՓԲԸ բաժնետոմս 50%
«Յունիքորն քոնսթրաքշն» ՓԲԸ բաժնետոմս 50%
«Աննալուս» ՓԲԸ  բաժնետոմս 50%
«Գրանդ Տոբակո» ՓԲԸ Տաջիկիստան բաժնետոմս 85%

Տեսանյութեր

Լրահոս