
Արմեն Մարտիրոսյանը բացատրություն է տվել ոստիկանությունում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել և ստացել քթի վնասվածք, այսօր բացատրություններ է տվել ոստիկանությունում: Այս տեղեկությունը 168.am-ին հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ես պատմեցի այն, ինչ եղել էր իրականության մեջ, մնացածն իրենց որոշելիքն է»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Գործի առիթով քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ կամ առհասարակ՝ ինչպիսի՞ կլինի ոստիկանության արձագանքը, Արմեն Մարտիրոսյանին որևէ տեղեկություն չեն հայտնել:
Ինչ վերաբերում է վնասվածքին, ապա այն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, իրեն այլևս չի անհանգստացնում և քթի վիրահատության անհրաժեշտություն չկա: