Բաժիններ՝

Տարոն Մարգարյանի հանդիպումը տապալվեց. մամուլ

«Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին` նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր: Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տևական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրևը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել: Նախատեսված է եղել  անձրևի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են և մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը:

Դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930