
Տիգրան Սարգսյանը վստահ է, որ վերանշանակվելու է. մամուլ

«Ընդամենը 5 օր անց, համաձայն ՀՀ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը պետք է ՀՀ վարչապետ նշանակի: Մինչ այդ վարչապետի պաշտոնակատար կմնա Տիգրան Սարգսյանը:
Երեկ «Ժողովուրդը» փորձեց Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել՝ արդյոք այժմ Տ. Սարգսյանը նույն ռեժիմով է աշխատանքի հաճախում և ինչ տրամադրություն ունի ընդհանրապես:
«Պարոն վարչապետն աշխատում է նույն բնականոն ռեժիմով ու աշխատանքի է հաճախում շատ բարձր տրամադրությամբ»,- նշեց մամլո խոսնակը:
«Ժողովուրդի»՝ կառավարության աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը գրեթե 100 տոկոսով վստահ է, որ վերանշանակվելու է, դրա համար էլ ամեն շաբաթ ՀՀԿ-ականների հետ կառավարության ծրագրի մասով «թրեյնինգներ» է անցկացնում, որի մասին «Ժողովուրդը» նախօրեին գրել էր: Ի դեպ, այսօր ևս նման մի նիստ է նշանակված ՀՀԿ-ում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: