
Օրինակարգության հիմադիրների շքահանդեսը

Այսօր տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության երկրորդ համագումարը, որը ՀԱԿ կուսակցության նախախաձեռնողների կողմից փորձ է արվում ներակայացնել որպես հիմնադիր համագումար: Մինչդեռ ՀՀՇ վերջին համագումարում որոշում է ընդունվել կուսակցությունը ՀԱԿ վերանվանելու վերաբերյալ:
Այսինքն՝ իրավական առումով այդ կուսակցության առաջին համագումարն արդեն իսկ կայացել է: Ավելին՝ վերանվանվելով ՀԱԿ կուսակցությունը ինքնաբերաբար ՀՀՇ-ից ժառանգություն է ստացել նաև վերջինիս նախագահ Արամ Մանուկյանին, ով մինչ այսօր՝ ապրիլի 13-ը, գործնականում հանդիսանում է ՀԱԿ կուսակցության նախագահը: Այսինքն՝ Արամ Մանուկյանը ՀԱԿ կուսկացության հիմնադիր նախագահն է:
Նույնիսկ եթե, ինչպես բոլորն են սպասում, ՀԱԿ կուսակցության նախագահ հռչակվի Լևոն Տեր-Պետրոսյանը, նա լինելու է այս ուժի երկորդ նախագահը, քանի որ, ինչպես նշեցինք, փաստացի այդ ուժի հիմնադիր և օրինակարգ նախագահը Արամ Մանուկյանն է:
Բայց հաշվի առնելով «հիմնադիր» եզրի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի անհագուրդ սերը, կարելի է չկասկածել, որ որևէ մեղմասացությամբ Արամ Մանուկյանի այդ ամրարգրված կարգավիճակը մոռացության կմատնվի և նա կհիշվի որպես ՀԱԿ կուսակցության ոչ թե հիմանդիր կամ առաջին, այլ զրոյական նախագահ:
Ամեն դեպքում, այսօր ՀԱԿ կուսկացությունում վերջ կդրվի երկիշխանությանը: Մինչ այսօր ՀԱԿ կուսակցության նախագահը Արամ Մանուկյանն էր, առաջնորդը՝ Լևոնը: Թե Լևոններից որ մեկը՝ պարզ կդառնա այսօր: