Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի եղբորորդու սկանդալային պաշտպանությունը. մամուլ

«Օրերս Երևանի տնտեսագիտական համալսարանում  վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին` Դավիթ Սարգսյանը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս տհաճ վիճակում է հայտնվել:  Պաշտպանությունն ավարտվել է դասախոսների ու երիտասարդ գիտնականի միջև սկանդալով, ինչն աղմուկ է հանել բուհում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Ըստ բուհում տարածված խոսակցությունների, հանձնաժողովի անդամները զայրացել են այն բանից հետո, երբ ատենախոսը հայտարարել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մեծությունները գործնականում փոխկապակցված չեն տնտեսության իրական հնարավորությունների հետ:

Հիմնավորել է, որ հարկային համակարգի կատարողականի բարձր ցուցանիշներն ուղեկցվում են պլանային ցածր առաջադրանքներով: Այսինքն, իշխանությունների հարկային քաղաքականության քննադատական դիրքորոշումը զայրացրել է հանձնաժողովականներին:

Եվ միայն սուր բանավեճի ժամանակ է պարզվել, որ  երիտասարդը վարչապետի եղբորորդին է: Չճանաչելը բացատրում էին նրանով, որ Դավիթ Սարգսյանը սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, սակայն թեկնածուականը պաշտպանել է Տնտեսագիտականում: Անկախ քննարկման ընթացքից, վերջում հաստատվել է ատենախոսությունը, և կրտսեր Սարգսյանն ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս