
Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է ազգային օրակարգի ձեւավորմանը միտված գագաթաժողով (լուսանկարներ)

Երեկ հազարավոր քաղաքացիներ, արհամարհելով անձրևը և քամին, հավաքվել էին Ազատության հրապարակում, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը ազդարարեց պայքարի նոր շրջափուլի մեկնարկը:
«Եկել է հավաքական պատասխանատվության ժամանակը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը, որոնք հայտարարում են, թե ժողովրդի հետ են, պետք է այժմ միավորվեն և ձևավորեն ընդհանուր օրակարգ՝ նպատակամիտված ժողովրդի վերջնական հաղթանակին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մեկնարկային գագաթաժողովը կգումարվի ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին: Ըստ նախնական ծրագրի՝ քննարկումը տեղի է ունենալու ժամը 18:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի մեծ դահլիճում: Քաղաքական գործիչները, մտավորականները եւ մտահոգ քաղաքացիները հրավիրվում են մասնակցելու միջոցառմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ