«Ինչքան լավ բաներ կան՝ ես եմ կազմակերպում». Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ կառավարության կազմում անպայման փոփոխություններ կլինեն: Նա ակնարկեց, որ առնվազն երկու նախարար կփոխվի և նշեց, որ ինքը գիտի՝ ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, սակայն իրավունք չունի հրապարակել նրա անունը:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշեց, որ ոստիկանությունն ամեն ինչ արել է բախումներից խուսափելու համար: Նաև նշեց, թե ցավում է Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածի համար:

Պարոն Աբրահամյանը նույնպես հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից, սակայն հետագա համագործակցությունը չի բացառում: Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, եթե «Ժառանգության» առաջնորդը համաձայներ Սերժ Սարգսյանի առաջարկին ու գլխավորեր սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովը:

Հովիկ Աբարահամյանը չհերքեց, որ ինքը կազմակերպել է Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: 168.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ մասին հրապարակված լուրերը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինչքան լավ բաներ կան՝ ես եմ կազմակերպում»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս