Բաժիններ՝

«ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձևակերպումներով»

Հեռուստառադիոպետկոմի նախկին պետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կարծում եմ՝ այսօր Ազգային Ժողովը պարտավոր էր ընդգրկել օրակարգում հրատապ հարց և աշխատանքները սկսել ռուսական պոլիգոնում կատարված ողբերգության մասին քննարկումով: Նույնիսկ եթե 1000 տարով ենք այդ տարածքը տվել «ռազմավարական դաշնակցին», միևնույն է, դա մեր հողն է, մեր տարածքը, և երկու երեխաների մահը հանցագործություն է, որի համար մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, նաև շատ մեծ գումարներ հատկացնեն երեխաների հարազատներին: ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձևակերպումներով: Այդ պոլիգոնի և բազայի գործունեությունը պետք է սառեցվի, մինչև ռուսական կողմը համապատախան միջոցառումներ չձեռնարկի այնտեղ անվտանգությունն ապահովելու համար: Սա նվազագույն քայլերը պետք է լինեն մեր կողմից, եթե մենք ինքնավար պետություն ենք: Եթե ոչ, եթե Աժ-ում ինչ-որ հիմար հարցեր են այսօր շարունակելու քննարկել, ուրեմն թքած ունեմ և՛ այդպիսի ԱԺ-ի, և՛ այդպիսի Կառավարության, և՛ այդպիսի ընդդիմության վրա… »:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930