
Օմբուդսմենը՝ մարտի 1-ի քննության մասին (տեսանյութ)

ԱԺ 3-րդ նստաշրջանի այս քառօրյայի ընթացքում խորհրդարանականների առջև զեկույցով ներկայացել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ինչպես և հայտարարվել էր, օմբուդսմենը ներկայացրել է 2011-2012 թվականների զեկույցները: Ըստ GALA-ի՝ Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ զեկույցում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, և եթե նախկինում զեկույցները ներկայացվում էին ըստ իրավունքների, ապա այսօր՝ ըստ գերատեսչությունների:
Անդրադառնալով արդարադատության ոլորտի խնդիրներին` նշել է, որ դատական իշխանությունը ինչպես որ կար խորհրդային տարիներին` վատ որակով, այնպես էլ մնացել է, և պատկան մարմինները բավարար քայլեր չեն արել իրավիճակը շտկելու համար: Հաճախ, Կարեն Անդրեասյանի խոսքով, իրենք միջնորդություններ են ուղարկել Արդարադատության նախարարություն` կարգապահական տույժեր կիրառելու համար, սակայն նախարարությունը որևէ խախտում չի տեսել:
«Մենք տեսնում էինք, իրենք չէին տեսնում»,- ասել է օմբուդսմենը: Նա անդրադարձել է նաև Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեությանը: