Բաժիններ՝

Մխիթարյանը` Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշանական հավաքականում. Football.ua

Ուկրաինական հեղինակավոր Football.ua կայքը կազմել է Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը, որում տեղ է գտել նաև «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ահա թե ինչ է գրում կայքը հայազգի կիսապաշտպանի մասին`

«Եթե հաշվի առնենք խաղը` իր լավագույն հանդիպումներից մեկը չէ: Փոխարենը վճռական պահերին հայտնվում էր հարվածային դիրքերում և երկու անգամ գնդակն ուղարկեց «Դինամոյի» դարպասը:
Հետաքրքիր փաստ. Սովորաբար պաշտպանությանն ակտիվորեն օգնող Մխիթարյանն ավելի քիչ պաշտպանական գործողություն է կատարել, քան Թայսոնը և Էդուարդոն: Ընդամենը` 4»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի դուբլի շնորհիվ «Շախտյորը» Կիևում 2:1 հաշվով պարտության մատնեց «Դինամոյին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս