Բաժիններ՝

Սևանա լճի հարևանությամբ գտնվող «Հարսնաքար» հյուրանոցի մոտից ցամաքաբերդցիները կասկածելի կենդանի են որսացել (լուսանկարներ)

Օրերս Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի բնակիչները, ովքեր ձկնորսությամբ են զբաղվում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին են փոխանցել մի տեսանյութ, որը նրանք տեսանկարահանել են Սևանա լճի մոտ: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ցամաքաբերդցիները հայտնել են, որ այդ կենդանուն իրենք որսացել են Գեղարքունիքի մարզի Հարսնաքար հյուրանոցային համալիրի հարևանությամբ՝ Սևանա լճից: Գյուղի տարեցները պատմում են, որ նման կենդանի երբևէ իրենց չի հանդիպել, իսկ թե ինչ կենդանի է, նրանք դժվարանում են ասել: Նրանց զարմացրել է կենդանու ժանիքներն ու չափսը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե լողալիս լինեն Սևանա լճում, հնարավոր է, որ նման կենդանի հարձակվի իրենց վրա:

kjsb1iCNGlcCnqjMWkfY_tn

Ph3cVv2PDytf5jLsKRgd_tn

QrNbpauF4aa7o5y2QTfz_tn

YCG1xPeYcRqArLefbbK2_tn

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930