Բաժիններ՝

Ռեալն իր մարզումը կանցկացնի Բեշիքթաշի մարզադաշտում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ վաղը կայանալիք պատասխան հանդիպումից առաջ նախատեսված միակ մարզումն անցկացնել Ստամբուլի Ինոնյուի անվան մարզադաշտում, որը համարվում է «Գալաթասարայի» հիմնական մրցակից «Բեշիքթաշի» մարզադաշտը։

Հատկանշական է այն փաստը, որ 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ Մոուրինյոն թիմի մարզումն անցկացրել էր ոչ թե «Օլդ Տրաֆորդում», այլ «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադ» մարզադաշտում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930