
Զոհրաբ Զոհրաբյանի հետ տեղի ունեցած պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորագրություն է տարածել՝ անդրադառնալով ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում տեղի ունեցած ավտովթարին։
Պատահարի հետևանքով «Չերի»-ի վարորդը, ուղևորը (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը), «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ: