Դավիթաշենում վրաերթի է ենթարկվել «Երևան Սիթի»-ի աշխատակիցը

Երեկ՝ ապրիլի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ թիվ 211 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գորիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Շուշանիկ Ավագյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Շ. Ավագյանը աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ որպես հսկիչ-վաճառողուհի:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930