«Մեքենաներով մեզ հետևում են». Ոստիկանները փորձում են խափանել Գյումրի-Երևան քայլարշավը

Ոստիկանները փորձում են խափանել Գյումրի-Երևան քայլարշավը՝ զանգերով անհանգստացնելով երթի մասնակիցներին: Այդ մասին galatv.am-ին փոխանցել է Գյումրի-Երևան երթի մասնակիցներից Լևոն Վարդանյանը:

«Մենք ոտքով գնում ենք, մեզ հետևում եմ, մեր հետևից առանձին մեքենաներով գալիս են: Մենք հիմա արդեն հասել ենք Թալին: Շիրակի մարզի բոլոր գյուղերի միջով անցել ենք, հիմա մի երեսուն հոգի կլինի»,- ասել է նա:

«Էդ հերիք չէ, որ վախացրել են մարդկանց, որ սաղ գալիս կանգնում, օրհնում ու ճամփու են դնում, բայց վախենում են միանալ, հիմա էլ տարբեր մարդիկ անընդհատ զանգահարում և անհանգստացնում են մեզ»,- ասել է Լևոն Վարդանյանը: Նա նշել է նաև, որ գիշերը դադարեցնում են քայլերթը, մի տեղ կգիշերեն և լուսաբացին նորից կշարունակեն քայլել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:30-ին Գյումրիի Թատերական հրապարակից մեկնարկել է դեպի Երևան քայլարշավը, որի մասնակիցները մտադիր են ոտքով հասնել Երևան և ապրիլի 9-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930