Բաժիններ՝

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes 600»-ը շրջվել է (լուսանկարներ)

Այսօր` ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Mercedes 600» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24 կմ հատվածի՝ հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհին, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի անգամ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում կոտրվել են անգամ 2 անվահեծերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ, անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն Աշտարակի Ոստիկանությունը փորձում է պարզել՝ հիվանդանոցներում կա՞ն տեղափոխված անձ կամ անձինք:

Ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

mers-1 mers-2 mers-3 mers-4 mers-5

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս