Բաժիններ՝

Բավարիան դարձավ չեմպիոն՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդներ (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայում այսօր հայտնի դարձավ ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը։

Մյունխենի «Բավարիան» մեծ դժվարությամբ արտագնա խաղում առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ։ Բաստիան Շվայնշտայգերի գոլին տանտերերը պատասխանեցին բազմաթիվ գրոհներով, որոնք, սակայն, հաջողությամբ չպսակվեցին։

«Բավարիայի» չեմպիոնությունն ամենավաղն է Բուդեսլիգայի պատմության մեջ՝ 28-րդ տուրում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 30-րդ տուրում։ Բացի այդ, «Բավարիան» ռեկորդակիր է դարձել ինչպես արտագնա խաղերում վաստակած միավորներով՝ 37, այնպես էլ Բունդեսլիգայում մեկ մրցաշրջանում տարած հաղթանակների քանակով՝ 24։ Ավելացնենք նաև, որ սա «Բավարիայի» 23-րդ չեմպիոնական տիտղոսն է։

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Բորուսիա Դ Աուգսբուրգ 4։2

1։0՝ Շիբեր (22ր.), 1։1՝ Բայեր (43ր.), 1։2՝ Ֆոգթ (45ր.), 2։2՝ Շիբեր (53ր.), 3։2՝ Սուբոտիչ (64ր.)

Բորուսիա ՄԳրոյտեր Ֆյուրտ 1։0

1։0՝ Դե Յոնգ (74ր.)

Բայեր Վոլֆսբուրգ 1։1

1։0՝ Շուրլե (13ր.), 1։1՝ Կյաեր (71ր.)

ՎերդերՇալկե 0։2

0։1՝ Դրեքսլեր (51ր.), 0։2՝ Մարիցա (69ր.)

ԱյնտրախտԲավարիա 0։1

0։1՝ Շվայնշտայգեր (53ր.)


Frankfurt vs Bayern 0.1 Schweinsteiger by footballdaily1

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս