Մտահոգված են «ՀՀ Նախագահի երդմնակալության օրը հնարավոր սադրանքների և բախումների կապակցությամբ»

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀՀ Նախագահի երդմնակալության օրը հնարավոր սադրանքների եւ բախումների կապակցությամբ:

«Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է : Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը:
 Կանխատեսելի է, որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ  մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով», – նշված է Խորհրդի  տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության հեղինակները  զորակցություն են հայտնում  արդար պայքարին եւ  հայտարարում, որ «որևւէ բիրտ ուժի կիրառում կամ  սադրանք աննախադեպ
 բացասական  ազդեցություն կունենա  Հայաստանի իշխանություններ եւ Սփյուռք հարաբերությունների վրա»:

«Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման`  պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա  կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիրառել միմիայն իրավական, ազգանպաստ ևւ մարդասեր  մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային  արենայում»,  – նշված է  հայտարարության մեջ:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս