«Նա, ով քաղաքականությամբ է զբաղվում, պետք է բավարար չափով ծանոթ լինի համաշխարհային քաղաքականության պատմությանը ու հասկանա գեոպոլիտիկան»
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուզում եմ ստեղ մի քանի նկատառումներ գրել: Նա, ով քաղաքականությամբ է զբաղվում, պետք է բավարար չափով ծանոթ լինի համաշխարհային քաղաքականության պատմությանը ու հասկանա գեոպոլիտիկան: Եթե, իհարկե, չի ցանկանում կործանել իր հայրենիքը սեփական դիլետանտությամբ: Ադոլֆ Հիտլերը իր «Մայն կամպֆ»-ում գրել է. «Մարդկանց մեծ մասը առաջնորդվում է դրական և բացասական էմոցիաներով, ուր սերը ավելի դժվար է փոփոխության ենթարկել, քան հարգանքը, ատելությունը ավելի երկարատև է, քան անբարյացակամությունը»: Մակերեսային մարդիկ էս կամ են երևույթին արձագանքում են իրենց մոտ ձևավորված դրական կամ բացասական էմոցիաներով: ԵԼՆԵԼՈՎ ԱՅՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ցանկացած իշխանություն իր ուզած կերպ է սնուցում և ուղղորդում մարդկանց էմոցիաները: Ո՛չ ՍՍՀՄ-ն էր այդ շարքում բացառություն, ո՛չ էլ Միացյալ Նահանգները: Բայց եթե ՍՍՀՄ իշխանություններն իրենք իրենց քարոզչության զոհը դարձան, ապա ԱՄՆ-ի քաղաքական գործիչները էդ թուլությունից զերծ մնացին: Միացյալ Նահանգները, եթե տուրք տային մասսային հատուկ դրական և բացասական էմոցիաներին, ապա իրենց մոտ չէին պատսպարի Նացիստական Գերմանիայի տաղանդներին ու հանճարներին: Քանի որ էմոցիաներով առաջնորդվող մարդիկ նրանց նորմալ մարդ չէին համարում, այլ հանցագործ: ԱՄՆ-ի ՆԱՍԱ-ի հիմնադիր և հրթիռաշինության հայր Ֆոն Բրաունը Հիտլերյան Գերմանիայի շնորհիվ կայացած գիտնական էր: «Ֆաուստ» փամփուշտների և «ֆաու» հրթիռների հեղինակը: ԱՄՆ-ի ատոմային ռումբի հայր Օպենհեյմերը նույնպես հիտլերյան գիտնական էր: Նման ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր նացիստ տաղանդների տարան Միացյալ Նահանգներ, որի շնորհիվ նաև կարողացան հաղթել «չարիքի կայսրությանը»՝ ՍՍՀՄ-ին: Իսկ ՍՍՀՄ-ը ընդամենը ռազմավար բերեց «Զինգեր» կարի մեքենան, «Մերսեդես»-ի հին մոդելներն ու նման հաստոցներ, որոնք վերը նշված տաղանդների մտքի ընդամենը հին դրսևորումներն էին: Ես երբեք չեմ առաջնորդվի սոսկ դրական ու բացասական էմոցիաներով, եթե ուզում եմ իրականացնել իմ իդեալները: Այնպես որ, իզուր իմ հետ մի փորձեք բանավեճի մեջ մտնել էս թեմայի շուրջ: Մանավանդ, երբ չունեք բավարար կարդացածություն նման թեմաների մասին, և ձեր տեսակետները ձևավորվել են կոմունիստական քարոզչության գրքերից: Գրածիս խնդրում եմ չպատասխանել: Թեմայից կիլոմետրերով հեռու մարդկանց հետ չեմ բանավիճելու»: