
Ճապոնացիները ներկայացրել են էկրան, որը հնարավորություն է տալիս զգալ հոտը

Տեխնոլոգիան, որի շնորհիվ հնարավոր է էկրանի միջոցով զգալ հոտը, պատկանում է Տոկիոյի գյուղատնտեսական և տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներին: Նոր էկրանը հնարավորություն է տալիս փոխանցել պատկերված ուտելիքի և այլ բաների հոտը, գրում է «Վեստին»:
Ըստ գիտնականների ստեղծված էկրանը մեծ պահանջարկ կունենա:
Նշենք, որ նոր տեսակի էկրանը ցուցադրվել է Ֆլորիդա նահանգում կայացած IEEE Virtual Reality կոնֆերանսի ժամանակ, հենց այդ ժամանակ միջոցառման մասնակիցները կարողացել են զգալ էկրանի վրա հայտնված պատկերների, օրինակ սուրճի և դեղի հոտը:
Էկրանի յուրաքանչյուր անկյունում տեղադրված չորս օդային հոսանք իրական ժամանակի կարգով վերահսկում են հոտի ուժն ու ուղղությունը, որի շնորհիվ սպառողը կարող է զգալ արագորեն փոփոխվող հոտը: