Բաժիններ՝

Մխիթարյանին ձեռք բերելու համար Լիվերպուլն սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել

«Կարմիրները» հայտնում են «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու իրենց մտադրությունների լուրջ լինելու մասին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ազգային հավաքականների հանդիպումների ժամանակ Հենրիկ Մխիթարյանը հայտնեց ամռանը «Շախտյորը» լքելու մասին, մի շարք եվրոպական ակումբներ սկսեցին լրջորեն հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով:

Daily Express-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» ոչ միայն պարզապես հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացողով, այլ պատրաստ է նաև վաճառել այլ խաղացողների՝ տրանսֆերի համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար:

Այսպիսով, «կարմիրները» տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառքի կհանեն Մարտին Շկերտելին «Անժի» կամ «Զենիթ», որոնք հետաքրքրված են սլովակի ծառայություններով:

Դա կարող է ակումբի բյուջե բերել լրացուցիչ 10 մլն ֆունտ, որոնք էլ կօգնեն Մխիթարյանին ձեռք բերելու գործում:

Նշվում է, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը Մխիթարյանին դիտում է որպես Սթիվեն Ջերարդի հնարավոր հաջորդող, քանի որ վերջինս այդքան էլ երիտասարդ չէ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս