Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածնե՞ր կան

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը բացահայտվել է: Այս մասին գրում է NEWS.am-ը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրները:

«Մեր տեղեկություններով` գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Առայժմ չհաջողվեց պարզել նրանց ինքնությունը, այդ մասին կհաղորդենք ավելի ուշ:

Ի դեպ, քիչ առաջ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որ, ամենայն հավանականությամբ, գյուղապետի սպանության գործի վերաբերյալ էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս