
Ոչ ռասիստ եմ, ոչ էլ՝ ֆաշիստ. Դի Կանիո

Անգլիական «Սանդերլենդի» նորանշանակ մարզիչ Պաոլո Դի Կանիոն, ով ֆուտբոլիստ եղած տարիներին հաճախ է աչքի ընկել աջ ծայրահեղական հայացքներով, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Ես քաղաքական գործիչ չեմ և կապված չեմ որևէ կազմակերպության հետ: Ռասիստ չեմ և չեմ պաշտպանում ֆաշիստական գաղափարախոսությունը: Հարգում եմ բոլորին և չեմ ցանկանում ֆուտբոլից բացի քննարկել որևէ խնդիր: Ցավալի է, որ ակումբի ուղղությամբ նման հարձակումներ են տեղի ունենում»,-Դի Կանիոյի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Նման հայտարարության առիթ է հանդիսացել «Սանդերլենդի» երկրպագուների ոչ միանշանակ վերաբերմունքն իտալացի մարզչի նշանակման հարցում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը