
Google-ը «կսովորեցնի» սմարթֆոններին էներգիա խնայել

Գաղտնիք չէ, որ որքան հզոր է սմարթֆոնը, այնքան ավելի շատ էներգիա է դրան անհրաժեշտ, իսկ մարտկոցների արտադրության ոլորտը չի հասցնում բավարարել շուկայի պահանջները: Ամենայն հավանականությամբ, հենց դա է այն պատճառը, որ Google ընկերությունը որոշել է մշակել սեփական էներգախնայող համակարգ:
Ներկայումս, օրինակ, հեռախոսների համար էներգախնայող համակարգերը սահմանափակվում են նրանով, որ անջատում են Wi-Fi-ը, Bluetooth-ը, 3G-ն և նվազեցնում են էկրանի պայծառությունը: Ըստ Google-ի, դա բավարար չէ, և, ինչպես հաղորդվում է արտոնագրի մեջ, համակարգը կանջատի էկրանը չորս աշխատանքային ռեժիմով՝ մեկ դասական և երեք էներգախնայող տարբերակներով:
Ամենայն հավանականությամբ, նոր համակարգը կգործի Android օպերացիոն համակարգում: Սակայն դեռևս պարզ չէ, թե նորույթը երբ կսկսի կիրառվել գործնականում: