
Նոր iPhone-ը կթողարկվի ամռանը

Apple ընկերության նոր iPhone-ը կներկայացվի այս տարվա ամռանը, գրում է The Wall Street Journal-ը:
Այն մասին, որ նոր iPhone-ը կներկայացվի այս տարվա ամռանը, ավելի կոնկրետ՝ օգոստոս ամսին, ավելի վաղ կանխատեսել էին մի շարք վերլուծաբաններ: Նրանք չեն բացառում նաև այն հանգամանքը, որ նոր սարքը կարող է ունենալ գունավոր պատյան, ինչպես, օրինակ, 2012թ. սեպտեմբերին թողարկված iPod touch 5-րդ սերնդի փլեյերը (ձայնարկիչը):
Նշենք, որ iPhone 4-ից սկսած՝ ընկերության սմարթֆոնները թողարկվում են միայն երկու գունային տարբերակներով՝ սև և սպիտակ:
Ակնկալվում է, որ սարքի նոր մոդելը կունենաավելի արագ աշխատող պրոցեսոր՝ A7, որը փոխարինելու է iPhone 5-ում կիրառվող A6-ին: Նոր սարքավորումը կունենա նաև ավելի բարելավված տեսախցիկ՝ 13 մեգապիկսել: Նշվում է նաև, որ նոր սարքը կսկսի ճանաչել օգտատիրոջ մատնահետքը, որը կարող է կիրառվել օրինակ որպես գաղտնաբառ՝ վճարումներ կատարելիս: