
Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԾՏՀ իջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին:
Զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարևորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել ս.թ. հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է և մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարևորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը:
Հայաստանի նախագահության շրջանում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում: