Երևանը պլացդարմ չէ, Երևանը պոլիգոն չէ, Երևանը մոնիտոր չէ. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում  Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հերթկան գրառումն է կատարել:

«ՍԿՍԵՔ ՁԵԶԱՆԻՑ

Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին լրատվական դաշտում դռնեդուռ ընկած որոշ գործիչ-քարոզիչներին հարկ եմ համարում հիշեցնել, որ`

1. Երևանը ՊԼԱՑԴԱՐՄ չէ, որ օգտագործեք 2017-2018 թթ ընտրական ցիկլին Հայաստանում ստրկատիրական կամ ֆեոդալական կարգեր վերահաստատելու համար:

2. Երևանը ՊՈԼԻԳՈՆ չէ, որ փորձարկեք ձեր` տարիներ շարունակ բոցկլտացող քաղաքական ամբիցիաները:

3. Եվ վերջինը, Երևանը ՄՈՆԻՏՈՐ չէ և ոչ թե ամպագոռգոռ խոսացող դեմքերի, այլ աշխատող ու խնամող ձեռքերի կարիք ունի»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930