
Օզբիլիսի խաղաոճը հիշեցնում է Խորեն Հովհաննիսյանին. Միրզոյան

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է ուժեղացնել Ռուսաստանի առաջնության ցանկացած թիմ:
«Օզբիլիսը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է և դա ապացուցում է ակումբում և հավաքականում ցուցադրած խաղով: Նրա պրոֆեսիոնալ լավագույն որակներից արժե առանձնացնել՝ դաշտը հիանալի տեսնելու կարողությունը, արագությունը, տեխնիկան, փոխանցում կատարելու ունակությունը և գոլային հոտառությունը: Խաղաոճով նա հիշեցնում է հայտնի հայ ֆուտբոլսիտ Խորեն Հովհաննիսյանին:
Օզբիլիսի մոտ կառանձնացնեի նաև առաջնորդի որակները: Թեև Արազն ընդամենը 23 տարեկան է, նա ունակ է թիմը տանել իր ետևից, հոգեբանորեն փոխել այս կամ այն խաղի ընթացքը»,- Միրզոյանի խոսքերը փոխանցում է Известия-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը