Բաժիններ՝

«Սահմանին լարվածությունը շարունակվում է, կրակոցներն էլ անհամեմատ շատ են»

Հակառակորդի ակտիվությունը պահպանվում է, ինչի հետևանքով սահմանին լարվածությունը շարունակվում է: Այս գիշեր հակառակորդի կողմից արձակված կրակոցները ևս անհամեմատ շատ են եղել: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ու հավելել, որ ստորաբաժանումների տեղաշարժ է նկատվում:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերել, ինչը հայկական կողմը փորձել է կանխարգելել: «Սակայն սահմանին հակառակորդի կողմից զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվել: Այնուամենայնիվ հայկական կողմն աչալրջորեն հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից ցուցաբերվող ցանկացած քայլին և պատրաստ է համապատասխան գործողություններ ձեռնարկել հակառակորդի սադրանքներն ու գործողությունները չեզոքացնել ուղղությամբ»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930