
Մարկ Ցուկերբերգը 1 միլիարդից ավելի հարկ կվճարի

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստիպված կլինի 1 մլրդ դոլարից ավելի հարկ վճարել, հայտնում է «Վեստին»:
Այդ հարկը Ցուկերբերգը պետք է վճարի ընկերության 60 մլն բաժնետոմսի գնման օպցիոն` արտոնյալ պայմաններով բաժնետոմսերի ձեռքբերման իրավունքն ստանալու համար:
Եթե անգամ բաժնետոմսերը չվաճառվեն, միևնույն է, դա ամերիկյան հարկային օրենսդրության համաձայն, համարվում է ստացված եկամուտ:
Ըստ MarketWatch-ի՝ հարկի վճարման խնդիր չպետք է ծագի, քանի որ 13,3 մլրդ կարողություն ունեցող Ցուկերբերգը բազմիցս գումար է հատկացրել բարեգործությանը: