
Բաշխվել են ՏԸՀ-ների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
ՏԸՀ-ների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 144-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 36 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական: