Թիվ 17/05 ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը վաղը կբացվի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վաղը կբացի Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը, որն առգրավել էր նախորդ շաբաթ: Ընտրական փաստաթղթերի պարկի զննության շրջանակներում կկատարվի քվեաթերթիկների վերահաշվարկ, կուսումնասիրվի ընտրողների մատյանը:

ՀՀ Նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, 17/05 ընտրական տեղամասում լցոնումների ու լրագրողի, դիտորդի գործունեությանը խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ դեռևս փետրվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածների հատկանիշներով: Իսկ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին որոշեց անվավեր ճանաչել նշված ընտրատեղամասի քվեարկության արդյունքները:

Փաստինֆո

 

Տեսանյութեր

Լրահոս