
Շեքսպիրն էլ է օլիգարխ եղել

Ուիլյամ Շեքսպիրը եղել է խոշոր հողատեր և հաջողակ ձեռնարկատեր: Lenta.ru-ի փոխանցմամբ, նման եզրակացության են եկել Ուելսի Աբերիստուիտ համալսարանի հետազոտողները՝ հայտնաբերելով հազվադեպ արխիվային փաստաթղթեր:
Գիտնականների խոսքերով, դատական նոթերից և հարկային տեղեկանքներից հետևում է, որ Շեքսպիրին տուգանել են հացահատիկի պահեստավորման համար: Բացի այդ, նրան սպառնացել են բանտարկել հարկերը չվճարելու համար: Իբր Շեքսպիրը 1598թ. պատասխանատվության է ենթարկվել դեֆիցիտի ժամանակաշրջանում 15 տարի շարունակ հացահատիկ պահեստավորելու համար. նրա նպատակը եղել է սովի տարիներին այդ հացահատիկը բարձր գնով վերավաճառելը:
Գիտնականները ենթադրում են, որ անգլիացու ձեռնարկատիրական գործունեությունը հատուկ է թաքցվել պատմաբանների կողմից, որպեսզի այն չխանգարի մեծ դրամատուրգի կերպարի ստեղծմանը: